06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քաղաքական խաղեր չխաղալ ընտրությունների հետ. եվրոպացի գործընկերոջ կոչը

Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստում ԱլԳ ՔՀՖ-ի ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին նշեց, Հայաստանը ևս, գիտակցելով քաղաքացիական հասարակության ձևավորման կարևորությունը, ճանապարհներ է փնտրում բարելավելու իր հարաբերություններ Եվրամիության հետ, թեև տևական ժամանակ է անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը:

«Ենթադրում եմ, որ երբ խոսում ենք իրավունքի գերակայության մասին, բացարձակ հիմքը ազատ թափանցիկ արդարացի ընտրություններն են: Կուզենայի դիմել բոլորին, որպեսզի այս սկզբունքին մնան հավատարիմ, աշխատեն քաղաքացիական հասարակության ֆորումի հետ: Ես գիտեմ, որ երբեմն ընտրությունների ժամանակ աչք են փակում խախտումների վրա ու սա լավ չէ: Երբ խորհրդարանում պատգամավորները չեն ընտրվում արդար, թափանցիկ ձևով, ապա այդ պատգամավորները չեն կարող զբաղվել օրինաստեղծ աշխատանքով: Ուստի պետք է կոչ անեմ պաշտպանել այս արժեքները, որ քաղաքական խաղեր չխաղան ընտրությունների հետ»- շեշտեց Ք. Բոբինսկին: Վերջինս անդրադարձավ նաև Հայաստանի ընտրություններին և ասաց, որ Հայաստանում նախագահական վերջին ընտրություններից հետո ԵԱՀԿ ներխուժեցին ակտիվիստներ և հորդորեցին վերջ տալ խաղերին, անցկացվեցին ցույցեր: Բոբինցկին հիշեցրեց, որ ընտրախախտումները վնասում են Եվրամիության, եվրոպական կառույցների պատիվն ու արժանապատվությանը:

Վրաստանի ներկայացուցիչ, Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության անդամ Վանո Չխիկվաձեն խոսեց իր երկրի թերությունների և առավելությունների մասին: Չխիկվաձեն հայտարարեց, որ Վրաստանում վիզաների ազատականացման ռեժիմի հակախտրականական օրենք է ընդունվել, ինչը կարևոր քայլ է ժողովրդավարության զարգացմանն ընդառաջ: Վրաստանի ներկայացուցիչն ասաց, թե իրենք խոսքի ազատության հետ կապված զարգացումներ են արձանագրել, ապա նշեց, որ երկրում կան թերացումներ դատավորների նշանակման կանոնների, իրավական մարմինների հետ կապված, բացակայում են մեխանիզմներ նախկինում տեղի ունեցած չարաշահումների բացահայտման վերաբերյալ: Որպես դրական քայլ Վանո Չխիկվաձեն նշեց Ռուսաստանի հետ հարաբերությունները:

«Հարաբերությունները ՌԴ հետ կարծես վերակիանգնվում են: Բայց մենք չենք տեսնում՝ Վրաստանը ի՞նչ է զոհաբերում ՌԴ հետ լավ հարաբերություններ հաստատելու համար»,- շեշտեց նա՝ հավելելով, որ միաժամանակ իշխող կոալիցիայից հնչում են տեսակետներ, որ Վրաստանի լիարժեք ինտեգրումը ՆԱՏՕ-ին և Եվրամիություն անհնար է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ