28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Մեր միասնությունը պետք է լինի մեր ժողովրդի հաջողությունների գրավականը. Շարմազանովը` Ռիգայի հայկական համայնքին

Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այցելել է Ռիգայի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հանդիպել Ռիգայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը եւ Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը:

Կարեւորվել է Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության դերը. ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին` Ռիգայում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանն աջակցելու համար: «Մեր միասնությունը պետք է լինի մեր ժողովրդի հաջողությունների գրավականըե,-նշել է ԱԺ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ