14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը

Հարգելի գործընկերներ,

Մարտի 15-ը համարվում է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Դեռևս 1962 թ.-ի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ընդունեց օրինագիծ սպառողների իրավունքների մասին, որով սպառողի տեղեկացված լինելու և ազատ ընտրության իրավունքից զատ սահմանվեց նաև սպառողի լսելի լինելու իրավունքը և, ԱՄՆ Կոնգրեսի իր ելույթում առաջին անգամ բնորոշելով «սպառող» հասկացությունը, սահմանեց սպառողի 6 հիմնական իրավունքները՝

Տեղեկացված լինելու իրավունք

Անվտանգության իրավունք

Ընտրության իրավունք

Լսելի լինելու իրավունք

Վնասի փոխհատուցման իրավունք

Սպառողական ոլորտում կրթություն ստանալու իրավունք:

Հետագայում հենց այդ օրը՝ մարտի 15-ը, ընդունվեց որպես սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր: Ավելի ուշ, երբ ձևավորվեց սպառողների միությունների համաշխարհային կազմակերպությունը (Consumer International — CI), սպառողների իրավունքների ցանկը համալրվեց ևս երկուսով՝

Հիմնական պահանջմունքների բավարարման իրավունք

Առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունք:

Չնայած նրան, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս 1998 թ.-ի հուլիսի 28-ին ընդունված Քաղաքացիական օրենսգրքում առկա էին սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված որոշակի տարրեր, այդուհանդերձ սպառողների իրավունքներն ամրագրվեցին 2001 թ.-ի հունիսի 26-ին՝ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի ընդունմամբ:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ողջ անձնակազմը շնորհավորում է հայ սպառոողներին սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Լիահույս ենք, որ մոտ ապագայում, ի վերջո, Հայաստանի Հանրապետությունում կձևավորվի պրոակտիվ սպառողի ինստիտուտը, և մենք կունենանք իրազեկ, պահանջատեր և իրապես պաշտպանված սպառող:

Հարգանքով՝

 «Իրազեկ և պաշտպանված սպառող»  ՀԿ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ