07 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հնարավոր չէ. Մարտիրոսյանը՝ կուսակցությունը լքելու մասին

«Ոչ, հնարավոր չէ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին և հնչող հայտարարություններին, թե հնարավոր է ինքն ու նույնանուն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը դուրս գան կուսակցությունից: Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը նախագահական նստավայրում հանդիպել էին նախագահ Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական բարեփոխումների հայեցկարագի քննարկման շրջանակներում:

Կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանն այնուհետ հայտարարել էր, որ այդ որոշումը համաձայնեցված չի եղել վարչության անդամների հետ, նաև հայտարարել էր, որ նրանք նախագահի հետ հանդիպել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ: Մարտիրոսյանն էլ ավելի վաղ նշել էր, որ այդ որոշումը համաձայնեցված է եղել կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

Մեր հարցին, թե իրենց հեռանալը հնարավոր չի համարում, քանի որ որոշումը համաձայնեցված է եղել Հովհաննիսյանի հետ, Մարտիրոսյանը պատասխանեց. «Այդ և մնացած հարցերը կուսակցության ներսում կքննարկենք»: Նա նաև հայտնեց, որ կուսակցության վարչության նիստում կքննարկվեն բոլոր հարցերը, որը պետք է լինի Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձից հետո:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ