14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ունենք այն, ինչ ունենք» /վիդեո/

ՄԱԿ-ի քաղաքական խորհրդի անդամ Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ հասարակության մեծամասնության համար այն, ինչ կա, ընդունելի չէ: «Մի հատվածը գտնում է, որ պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկել, ամբողջական իշխանափոխություն անել, այս մասին խոսվում է դեռ 93 թ-ից, բայց իրականություն չի դառնում, 93-ից մեծանում էր լարվածությունը ու հիմա գրեթե գագաթնակետին է հասել»,-այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց Խաչատրյանը:

«Դժգոհ հատվածը իրեն դրսևորում է նախագահական ընտրությունների ժամանակ, մեր բոլոր նախագահները պարտվել են, սակայն մյուսները չեն պայքարել, փողոց դուրս չեն եկել, չեն ասել իրենց խոսքը հրապարակներում: Սա է իրականը, պետք չի վերագրել, թե մեկը լավն էր, մյուսը վատն էր, ունենք այն, ինչ ունենք, խելամիտ կլինի այն քաղաքական գործիչը, որը ռեալ կտեսնի իրականությունը ու հասարակությանն իր հետևից կտանի»,-նկատեց նա:

«Շուստրի ազգ ենք էլի, հարց լուծենք, կապ հաստատենք, տեսնենք՝ հաջորդ իշխանությունը որն է, նրան հարմարվենք, նորմալ ապրել ցանկացող զանգված չունենք դեռ: Այն հասարակությունը, որ մտածում էր, որ հիմա հեղափոխություն կկատարավի, հիմա հիասթափված է»,-եզրափակեց Խաչատրյանը:

 

 Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ