23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանը մինչեւ վերջ չի հասկանում հետեւանքները /Տեսանյութ/

ՌԴ Դաշային խորհրդի նախկին սենատոր Ֆրանց Կլինցևիչը Alpha News-ին մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները:

«Անվտանգության ոլորտում իր հարցերը Հայաստանը վաղուց է սկսել տարբերակել, և այն գործողությունները, որ վերջին շրջանում արել է, որոնք երբեմն նման են Ռուսաստանի հետ հարաբերություններում մի տեսակ դավաճանությանը, ինչպես նաև Ֆրանսիայի ակտիվությունը, իհարկե, ՆԱՏՕ-ի հետ աշխատանքը, բայց Փաշինյանն, ինձ թվում է, մինչև վերջ չի հասկանում դրա հետևանքները: Նրա հետ խաղում են որքան հնարավոր է՝ Ռուսաստանին զայրացնելու համար։ Եվ այն, որ նա հիմա ամերիկյան զենք կգնի, կանցնի ՆԱՏՕ-ի ստանդարտին, իսկ նա արդեն պատրաստում է իր զինվորներին ու սպաներին ՆԱՏՕ-ի ստանդարտով, դա մեծ, լուրջ խնդիրներ կբերի։ Մենք ունենք մեր պայմանագրերը, ունենք մեր ուժային գերատեսչությունները Հայաստանի տարածքում։

Նրանք (Հայաստանի իշխանությունները) լուրջ աջակցություն են ցուցաբերում այդ հարաբերությունների դեգրադացմանը, բայց Հայաստանի համար, ինձ թվում է, դա այսօր խիստ անհրաժեշտ չէ։ Հարց է առաջանում՝ «Ինչո՞ւ»: Որովհետեւ ինքը (Փաշինյանը) վաղուց համոզված էր, որ պետք է բարեկամ լինի Արևմուտքի հետ, ոչ թե Ռուսաստանի։ Ռուսաստանն, իբր, չի պաշտպանի: Բայց առայժմ միայն Ռուսաստանն է պաշտպանում Հայաստանին։ Բայց այս փորձը ոչ մի տեղ տանող ճանապարհ է, մանավանդ որ Եվրոպայի և ՆԱՏՕ-ի խնդիրները մոտ ապագայում նրանց համար չափազանց սուր են լինելու։ Նրանք արդեն չափազանց շատ են խաղացել, ինչպես Հայաստանի քաղաքական ղեկավարությունը»,-ասել է Կլինցևիչը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ չհարձակվելու մասին դաշնագրի գաղափարի վերաբերյալ Փաշինյանի նախաձեռնությանը, ապա նախկին սենատորը դրա անհրաժեշտությունը տեսնում է Հայաստանի համար, բայց վստահ չէ, որ պաշտոնական Բաքուն դրական կարձագանքի այդ նախաձեռնությանը:

«Չհարձակման դաշնագիրն այսօր չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Արդյոք այդ պայմանագիրը կկնքի Հայաստանը, ես վստահ չեմ, լավ, ես պարզապես չգիտեմ: Համենայնդեպս, ադրբեջանական կողմը թե՛ սպառազինության վերահսկողության առաջարկը, թե՛ չհարձակման մասին դաշնագիրը վերցրել է ուսումնասիրության։

Բայց Հայաստանի Հանրապետության դեմ այսօրվա հարձակումները հղի են մեծ, լուրջ հետևանքներով՝ պայմանավորված աշխարհում տեղի ունեցող միջազգային գործընթացներով, հակամարտությունների սրմամբ։ Եվ այս առումով շատ այլ ուժեր կարող են օգտվել առաջին հերթին Հայաստանի թուլությունից։ Ես շատ մտահոգված եմ այս հարցով»,-ասել է Կլինցևիչը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ