17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ փոխվեց

«Դա Ուորլիքի տեսակետն է, և եթե մենք անդրադառնանք այն սկզբունքներին կամ խնդիրներին, որ առկա են բանակցային գործընթացում, չափանիշներից մեկը, որը ներգրավված է կամ պետք է հաշվի առնել կարգավորման գործընթացի մեջ, բնականաբար ԼՂՀ-ի կամ արցախահայության կարծիքը հաշվի առնելն է խնդրի լուծման ժամանակ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ  Ջեյմս Ուորլիքի արած հայտարարությանը, որ բանակցային գործընթացում պետք է հաշվի առնվեն Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերը:

«Խնդիրն այն չէ, թե ինչպես է մտածում Ուորլիքը կամ այլ մեկը, կարևորն այն է, որ կա բանակցային գործընթաց, և անհրաժեշտ է, որ այս բանակցային գործընթացում կայացվի որոշում, որի հետ համաձայն են լինելու բոլոր բանակցող կողմերը: Այն, որ պետք է հաշվի առնել արցախահայության կարծիքը բանակցային գործընթացի ու խնդրի կարգավորման ժամանակ, դա հասկանալի է, որովհետև կա սկզբունք, համաձայն որի մարդիկ, ում վրա տարածվում է այս կամ այն որոշումը, պետք է համաձայն լինեն այդ որոշման հետ: Տվյալ պարագայում առանց այս կարծիքը հաշվի առնելու կայացնել ինչ-որ որոշում, բացարձակապես աշխատունակ չի լինելու»,-նկատեց նա:

Քաղաքագետը շեշտեց, որ հայտարարությունը հայտարարություն, սակայն նույն դրույթը պետք է ամրագրված լինի փաստաթղթի մեջ: «Սա կարևոր է այն տեսանկյունից, որ ներկայացվում է կարծիք, որի մասին հայկական կողմը միշտ ասել է, բայց այն պետք է արտացոլում գտնի իրենց միջնորդական առաքելության գործունեության շրջանակներում»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ