03 Մայիսի, Saturday, 2025
KFC

Պետք է վախենալ ոչ թե պատերազմից, այլ՝ խաղաղ թրքացումից․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պետք է վախենալ ոչ թե պատերազմից, այլ՝ խաղաղ թրքացումից։
Պատերազմներն այսօրվա ու առհասարակ աշխարհում հաճախ տեղի ունեցող անխուսափելի պրոցեսներ են։

Նույնիսկ ամենահզորներն ապահովագրված չեն պատերազմներից։
Հետեւաբար.պետք է ոչ թե սարսափել հնարավոր պատերազմից ու ամեն ինչ զիջել պանթուրքիստներին,այլ՝ պետության պաշտպանունակությամբ զբածվել՝ոտքի տակ չընկնելու համար։

Նիկոլն ինձ հիշեցնում է տխրահռչակ Չեմբեռլենին ,որը 1938-ին պատերազմի վախից կնքեց Մյունխենյան պակտը Հիտլերի հետ,բայց ստացավ ոչ միայն անարգանք,այլ նաեւ պատերազմ ու Լոնդոնի ռմբակոծություն։

Նիկոլը խաղաղություն չի բերելու,նա անարգվելու ու անարգելու է բոլորիս՝ բերելով աղետալի պատերխազմ ու պարտություններ։

Հ.Գ. 5 տարի է բացատրում եմ ,գոռում եմ՝ լսեք էլի..․
Հետո չասեք ՝ բա ինչու՞ բան չէիք ասում։

2018-ին էլ էինք Աժ ամբիոնից զգուշացնում, բայց հորթի հրճվանքով «3 միլիոնն ընդդեմ 55» էիք գոռում։

Հետո տեսաք ինչ եղավ՝ գոռացողներին հազարներով տարավ թուրքի բերան ու կործանեց»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ