03 Մայիսի, Saturday, 2025
KFC

Շուտով Փաշինյանը կարող է հայտարարել՝ Թուրքիան է Հայաստանի պաշտպանը արտաքին սպառնալիքներից․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շուտով Փաշինյանը կարող է հայտարարել՝ Թուրքիան է Հայաստանի պաշտպանը արտաքին սպառնալիքներից։
Պատկերացնու՞մ եք ,որ ՌԴ-ից որեւէ պաշտոնյա առաջարկեր փոխել ՀՀ Սահմանադրությունը .ինչ վայնասուն կբարձրացնեին նիկոլիստները,ախքերն ու զանազան արեւմտամոլ «ինքնիշխանները»։

Ու՞ր եք ,այ թրքահպատակներ,ինչու՞ եք լռում,երբ Ալիեւից կա հստակ պահանջ փոխելու ՀՀ Սահմանադրությունը։
Ու՞ր մնաց ձեր անկախական ու ինքնիշխան բնույթը։
Նիկոլն ու Ալիեւը «թքում» են Անկախության հռչակագրի դրույթի վրա,իսկ դուք ծպտում չեք հանում։
Կամ Նիկոլը հայտարարում է,որ գործընթացներին պետք է նայել նաեւ թուրք-ադրբեջանական շահերի դիրքերից։
Բերաններդ ջուր առած լռում եք։

Մի ռուս կամ իրանցի պաշտոնյա նման բան ասեր՝ եղած-չեղածներդ կճղեիք։
Ես գիտեի դուք Նիկոլի հաճախորդն եք,բայց ոչ,դուք նիկոլիզմի հետ միասին ստանձնել եք Ալիեւի հաճախորդի գործառույթ։
Դուք բոլորդ ՀՀ անկախության գերեզմանափորերն եք ու թուրք-ադրբեջանական շահերի պաշտպաններ։

Գործը հասնելու է նրան,որ Նիկոլը հայտարարելու է ,որ Թուրքիան մեզ կպաշտպանի արտաքին սպառնալիքներից։
Ու ցավը նրանում է, որ հորթի հրճվանքով հավատալու ու ծափահարելու են դրան»

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ