04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Նիկոլը իշխանությունը պահելու համար օգտվում է հենց այն բարիքներից․ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մենքը ես-ից ուժեղ է
Այսօր ընդդիմության 90%-ը ցանկանում է իշխանություն: Քաղաքագիտական տեսանկյունից ցանկությունը նորմալ է, բայց իրավիճակի սպեցիֆիկության առումով՝ ոչ։

Հրեշին հաղթելու համար պետք է առաջին հերթին չցանկանալ դառնալ հրեշ։ Նիկոլը իշխանությունը պահելու համար օգտվում է հենց այն բարիքներից, ինչը պետք է կոչել շատերի դեպքում արատ։

Ընդդիմադիր դաշտի միավորման և հաջողության գլխավոր նախապայման պետք է լինի իշխանափոխությունը։ Չպետք է սեփական եսը նետել առաջ։ Ես-ը մենք-ից թույլ է, ինչը արտացոլվում է արձանագրվող արդյունքներով։
Դա չգիտակցելը, կամ գիտակցելով նույն կերպ շարժվելը հանցակից է դարձնում այս իշխանությունների բերած աղետներին։

Դա չգիտակցելը, կամ գիտակցելով նույն կերպ շարժվելը ոչ իշխանափոխության կնպաստի, ոչ իշխանության և ոչ էլ առհասարակ հայրենիք ունենալուն» ։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ