Սեպտեմբերյան իրադարձությունները տեղի են ունեցել այս իշխանությունների լուռ համաձայնությամբ և գիտությամբ․ Նարեկ Թադևոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իմ կարծիքով, հիմնական մեխը հասկանալու համար, թե ինչպես տեղի ունեցավ Արցախի հանձնումը, պետք է իրականացնել իրադարձությունների համապարփակ վերլուծություն:
2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է ապահովել տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև: Ժողովրդական լեզվով ասած, Մեղրիով ճանապարհ տալ Ադրբեջանին՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության ներքո:
Հետագայում Հայաստանի «կառավարիչները» հրաժարվում են իրենց կողմից ստորագրված պայմանագրի և ստանձնած պարտավորության 9-րդ կետի իրականացումից՝ Արևմուտքի ուղղակի դրդմամբ: Ինչին փաստացի հաջորդում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ:
Սրանից հետևում է մեկ բան. Սեպտեմբերյան իրադարձությունները տեղի են ունեցել այս իշխանությունների լուռ համաձայնությամբ և գիտությամբ:
Հ․ Գ․
Ինչպես ցանկացած հարաբերության մեջ, քաղաքականության մեջ ևս, երբ ինչ որ բան խոստանում ես, և չես կատարում՝ պատիժը դառնում է անխուսափելի» :