14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ինչ է կատարվում … »

«Ես չեմ ցանկանում մեկնաբանել որևէ քաղաքական գործչի կամ որևէ անհատի տեսակետ կամ մեկնաբանություն ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետի վերաբերյալ: Մենք երեկ հաղորդագրություն ենք տարածել, որը կապված էր նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, դրանից դուրս որևէ ասելիք, մեկնաբանելու ցանկություն չունենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը՝ արձագանքելով ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հայտարարությանը, թե սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահի հետ քննարկմանը մասնակցելով՝ իրենք աջակցում են իշխանությունների վերարտադրմանը:

Հարցին, թե նախագահի հետ ևս մեկ հանդիպում սպասվում է, ԲՀԿ խոսնակը պատասխանեց. «Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»:

Հիշեցնենք, երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր քաղաքական ուժերի հետ: ԲՀԿ-ը հանդիպումիц հետո տարածած հաղորդագրության մեջ վերահաստատել էր իր դիրքորորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, ինչը, ինչպես հայտնի է, բացասական է:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ