19 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Հերթը հասավ ազգային ավիափոխադրողին․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ձախողում, փուչիկ, էժանագին PR, բլեֆ բառերն այս կառավարության հոմանիշներն են: Հերթը հասավ ազգային ավիափոխադրողին:

2022թ. առաջին կեսին, սրանք մեծ ոգևորությամբ հայտարարեցին «FlyArna» ազգային ավիափոխադրողի հիմնադրման մասին, որի 51%-ը ֆինանսավորել է պետությունը (բյուջեն) , իսկ 49%-ը` ներդրողը (AirArabian): Այն իբրև թե պետք է գործեր որպես բյուջետային ավիաընկերություն` որի բազան Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն է։

Թե որքանո՞վ էր այս ավիաընկերության տոմսերն էժան, կամ թե որքա՞ն գումար է կառավարությունը («ԱՆԻՖ» հիմնադրամի միջոցով) վատնել այս պրոյեկտի վրա` չեմ կարող ասել:

Պարզ է միայն այն, որ ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները` ինչ-որ օպերացիոն փոփոխությունների պատճառով»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ