06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Էլ չգիտեն ում հանձնարարեն, որ Աշոտյանի բանտարկությանը «իրավական տեսք» տան․ Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ավելի ակնառու ապացույց, որ Արմեն Աշոտյանին հետապնդելն ու բանտարկելը համակարգված իշխանության հանձնարարական է՝ պատկերացնել հնարավոր չէր։

Անճարությունից էլ չգիտեն ինչ անել։ Էլ չգիտեն ում հանձնարարեն, որ Աշոտյանի բանտարկությանը «իրավական տեսք» տան։

Սկսել են արդեն դատարանի աշխատողները դատարանի որոշումները մեկնաբանել։ Կարծում եմ դատավորի օգնականներն արդեն կարող են սկսել երդվել, որ իրենց դատավորներն անկախ են ու ենթարկվում են միայն օրենքին։
Դատական դեպարտամենտն իրավունք չունի մեկնաբանել կամ պարզաբանումներ տարածել դատարանի վարույթում գտնվող որևէ գործի վերաբերյալ։

Այս պարզաբանումներն արդեն ուրվագծում են, թե որ օղակով է Աշոտյանին շարունակաբար բանտում պահելու հրահանգն իջեցվում։
Պատերի տակ վնգստալով հրամաններ կատարողներ ուրիշ ոչինչ» ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ