27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք վաղուց շեղվել ենք բոլոր տիպի ճշմարտություններից և ապրում ենք Նիկոլի կեղծ ու վնասարար իրականության մեջ․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պատկերացնու՞մ եք, Նիկոլը խոսում է հայրենասիրության մոդելից` ասելով, որ «…կախիչներից է սկսվում մեր բոլոր պրոբլեմները և բոլոր պրոբլեմների լուծումները»:
Մեր երկրում ոչինչ չի փոխվելու, քանի դեռ դավաճանության մեջ հանրային հիմնավոր կասկածները չհաղթահարած անձը խոսում է հայրենասիրությունից:
Նույն կերպ Չիչչոլինան կարող էր քարոզել բարոյականություն, Հիտլերը` հումանիզմ և այլն:

Իսկ ինչու՞ պետք է կարգի հրավիրվեն փողեր մսխող բարձրաստիճան չինովնիկները, պետական բյուջեի միջոցներով անորակ աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող գործարարները, եթե կառավարության «ղեկավարն» արդեն հանրահռչակվել է պետությունը քանդելու և Հայրենիքը թշնամուն հանձնելու իր առաքելությամբ:

Ինչու՞ պետք է հայ ժողովուրդը լսի և հարգի մեկի «հայրենասիրական» թեզերը, ով խորտակել է Հայրենիքի նվիրական հաղթանակներն ու համազգային իղձերը:
Ամեն բան պարզ ու հասարակ է: Մենք վաղուց շեղվել ենք բոլոր տիպի ճշմարտություններից և ապրում ենք Նիկոլի կեղծ ու վնասարար իրականության մեջ: Եթե «կոռուպցայի» համար պետք է նստի դասական քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը, ապա ոչ մի զարմանալու բան չկա, որ Նիկոլը խոսի «հայրենասիրությունից» »:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ