22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այդ շատրվանի տակ միլիոն եվրոյից ավելի գումար կա. /Տեսանյութ/

2023թ. Caritas բարեգործական կազմակերպությունը Հռոմի Տրևի շատրվանից ռեկորդային գումար է հավաքել՝ 1,6 մլն եվրո, իսկ 2022թ. հավաքել էին 1 մլն 430 հազար եվրո:

Տրեւի շատրվանում մետաղադրամ նետելու ավանդույթը հետաքրքիր պատմություն ունի.

Գոյություն ունի շատրվանի հետ կապված հավատալիք, ըստ որի` շատրվան մետաղադրամ գցողը կվերադառնա Հռոմ։

Երկու մետաղադրամ գցելը սիրային հանդիպում է խոստանում, երեք մետաղադրամը՝ ամուսնություն, չորսը՝ հարստություն, հինգը՝ բաժանում։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Հռոմի Acea էներգաընկերության (որը զբաղվում է այդ թվում նաեւ քաղաքի ջրամատակարարմամբ) աշխատակիցները մետաղադրամները հավաքում են շաբաթը մի քանի անգամ՝ կախված զբոսաշրջիկների թվից.

նրանց մեծ հոսքի ժամանակ Տրեւին «մաքրում» են գրեթե ամեն օր։

Տրեւի շատրվանի տարեկան «եկամուտը» գերազանցում է Հռոմի միջին թանգարանի շահույթը.

օրինակ, Հռոմի Ազգային թանգարանը մեկ տարում վաստակում է մեկ միլիոն եվրոյից մի փոքր ավելի։

Հիշեցնենք, որ Տրեւի շատրվանը կառուցվել է բարոկկո ոճով, 1732-1762թթ., ճարտարապետ Նիկոլո Սալվիի կողմից։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ