20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ՔՊ-ն մոտենում է ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին . Ժողովուրդ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկայում կառավարության հարևանությամբ նոր գրասենյակ կունենա:

«Ժողովուրդ» օրաթերթն առաջինն էր գրել, որ ՔՊ-ն մտադիր է իր գլխավոր գրասենյակը Սայաթ-Նովայից տեղափոխել Հանրապետության փողոց, դեռ 2022թ.-ից նոր գրասենյակը վերանորոգման փուլում է:
Գրասենյակը գտնվում է կառավարության շենքին մոտ՝ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ-ի գրասենյակի հարևանութամբ: Այդ տարածքում նախկինում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանից տեղեկացավ, որ ՔՊ նոր գրասենյակը մարտին պատրաստ կլինի, և կուսակցական հավաքներն արդեն նոր գրասենյակում տեղի կունենան, այսինքն՝ առաջիկայում ՔՊ-ն իր վաղեմի «հակառակորդներին» դրկից կդառնա:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ