03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գաճաճ ու կիսագաճաճ. ՀՀԿ-ը՝ ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը»

«Նախ պիտի հրապարակվի, ապա հրապարակվելուց հետո պիտի բանավեճի դաշտ ստեղծվի հրապարակված փաստաթղթի շուրջ: Կհրապարակվի, կլինեն այդ բուռն բանավեճերը, և ես կարծում եմ, որ այն, ինչի մասին խոսում եք, իրականություն կդառնա»,-Henaran.am-ի հետ զրիույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ՀՀԿ-ին կհաջողվի սահմանադրական բարեփոխումների շուրջ կոնսոլիդացիա ստեղծելու մյուս քաղաքական ուժերի հետ:

«Խոսքը չի գնում, որ ինչ-որ քանակ ապահովենք կուսակցությունների, որոնք կամ մարդ կուսակցություններ են կամ մամուլում գաճաճ կուսակցություններ են անվանվում, խոսքը վերաբերում է քաղաքական դաշտի ծանրակշիռներին՝ և գաղափարական, և ինչու չէ նաև իրենց ունեցած կշռի անունով»:

Դիտարկմանը, թե իր նշած քաղաքական կշիռ ունեցող ուժերից ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», որ ներկայացված են խորհրդարանում, չեն աջակցում ՀՀԿ-ին, պատգամավորն արձագանքեց. «Ես իրենց կանվանեի գաճաճ ու կիսագաճաճ կուսակցություններ»: Ինչ վերաբերում է արդեն ընդդիմադիր դաշտում հանդես եկող ու վերստին ձևավորվող ԲՀԿ-ին, որ ևս դեմ է այս փոփոխություններին, նա նշեց. «Տեսնենք՝ իրենք ինչ տեղ են զբաղեցնում, ինչ զարգացումներ կլինեն ձեր նշած նոր ձևավորված կուսակցության շուրջ, ապա արդեն կարող ենք խոսել, թե կոնկրետ ինչ կշիռ ունի փաստացի «Բարգավաճ Հայաստանը»:

Դիտարկմանը, թե Վենետիկի հանձնաժողովն էլ է պահանջում, որ նման կարևորագույն հարցերի շուրջ հանրային ու քաղաքական կոնսոլիդացիա լինի, Արդակ Դավթյանը պատասխանեց, որ կլինի: «Ես չեմ ասում, թե չի լինելու, լինելու է, բայց դա չի լինի էլի, որ ընդունենք նախագահի մշտական թեկնածու Արամ Հարությունյանի, Գառնիկ Իսագուլյանի կուսակցությունը, մարդ կուսակցությունները, որ աջակցեն: Պիտի աջակցեն և աջակցում են ՀՀԿ-ը, «Դաշնակցությունը», կարծում եմ, որ փաստաթուղթը հենց հրապարակվեց, ձևավորված քննարկումների արդյունքում իրականում կլինի կոնսոլիդացիան»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ