10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Նիկո՜լ, բա երգում էիր իմ «Մասիս հորով» իմ «Արաքս մորով», ուրացա՞ր «հորդ ու մորդ». Շարմազանով

Հիշու՞մ եք, որ 2017 թ-ի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Կասկադում ինչպե՞ս էր երգում «Երևան դարձած իմ Էրեբունի երգը»՝ մեջն ասելով, թե «իմ Մասիս հորով», «իմ Արաքս հորով»… Բա հիմա ի՞նչ եղավ, ուրացա՞ր «հորդ ու մորդ», տվեցիր թուրքերին ու ադրբեջանցիների՞ն։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Մեր զրուցակիցը, անդրադառնալով Փաշինյանի Սանկտ Պետերբուրգ կատարած այցին ու ԵԱՏՄ և ՀԱՊԿ գագաթնաժողովների մասնակցությանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, կարծիք է հայտնել, որ դեպի ՌԴ նրան ուղղորդել են հենց Ալիևն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը։ «Նրանք ոնց ասեն, Նիկոլն էդպես էլ կանի։ Կուզեն՝ կասեն արի հանդիպման Պետերբուրգ, կուզեն՝ կասեն արի Ստամբուլ», – նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

24news.am

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ