07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Լևո’ն Տեր-Պետրոսյան, դու Գագիկ Ծառուկյանին չպիտի խաբեիր»

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը մեղադրում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին ու «Ժառանգություն» կուսակցության առաջանորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողքին վերջին ներքաղաքական իրադարձություններից հետո չկանգնելու համար: «Եռյակը ցույց տվեց, որ ունակ չէ էքստրեմալ իրավիճակում ինչ-որ որոշում կայացնել: Տարօրինակ էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհանիսյանը պետք է հայտարարեին, որ Գագիկ Ծառուկյան էին, ու բոլորը պետք է նման հայտարարությամբ հանդես գային, ԲՀԿ խմբակցության ու խորհրդի անդամները, բայց դա չարվեց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

«Որևէ մեկը չասաց, որ այն, ինչ ուղղված է պարոն Ծառուկյանի դեմ, ուղղված է իմ դեմ, և նա մնաց մենակ»,-նկատեց նա` հավելելով, որ իրականությանը չեն համապատասխանում խոսքերը, որ ահաբեկումներ են եղել Ծառուկյանի հասցեին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: «Շատ լավ ճանաչելով նախագահին` կարող եմ ասել` նման կարգի արտահայտություններ նրա հասցեին ճիշտ չէ: Նա «Մարտի մեկից» հետո չէր ցանկանա նոր «Մարտի մեկ» ունենալ, ու բացառվում է, որ իշխանությունը հանրահավաքին գնար ինչ-որ քայլերի»:

Իսագուլյանը հիշեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Տեր-Պետրոսյանը չմասնակցեցին ԲՀԿ-ի խորհրդաժողովին, նույնիսկ կարծում է, որ առաջին նախագահն ավելի վաղ էր նամակ գրել նախագահին: «Ծառուկյանն ուզում էր շարժումը ընդլայնել, սակայն այդ ժամանակ քննարկվում էր նոր ուժերի ընդգրկման հարցը, սակայն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ էին դրան, որովհետև վաղվա դափնիները կիսելու խնդիրներ կային, այստեղ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» մեծ ակնկալիքներ ունեին պաշտոններ զբաղեցնելու:

Լևո’ն Տեր-Պետրոսյան, դու Գագիկ Ծառուկյանին չպիտի խաբեիր, Րաֆֆի Հովհաննիսյան, դու պիտի մենակ չթողնեիր»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ