16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Զգուշացնում եմ նոր վտանգի մասին, որի թիրախում անչափահաս աղջիկներն են և երիտասարդ կանայք»

Լրագրող, հաղորդավար Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իբրև լրագրող և մայր պարտքս եմ համարում զգուշացնել նոր վտանգի մասին, որի թիրախում նորից անչափահաս աղջիկներն են և երիտասարդ կանայք:
«Թելեգրամ»-ում բացվել է հայտնի «Խայտառակ 18+»-ի դուստր ձեռնարկությունը: Կոչվում է «Արդար դատավոր»: Ունեն նաև «Տիկ Տոկ»:
Ձեռագիրը նույնն է. սոցցանցերով գրում են տարբեր երիտասարդ աղջիկների, շանտաժ անում, վախեցնում, որ ֆոտոշոփով պոռնոգրաֆիկ բնույթի նկարներ կսարքեն, կտարածեն ու խայտառակ կանեն:

Պահանջում են իրական նկարեր, միամիտ, անփորձ աղջիկները վախից արդեն իրական նկարներ են ուղարկում: Կամ մեկ այլ տարբերակով են գնում: Համակրելի մի տղա ծանոթանալու պատրվակով սկսում է գրել, սիրաշահել, համոզել, ստանում է նկարներ աղջիկներից, որից հետո դրանք հրապարակում են, տեղադրում են անձնական տվյալները, սոցցանցերի հղումները, անգամ անձանգրի նկարները ու իրենց սեռաքաղց ոհմակին քսի տալի երեխեքի վրա:
Սա ոստիկանական համակարգի տոտալ անտարբերության հետևանք է: Երբ ամիսներ առաջ գրեցի, բարձրաձայնեցի խնդիրը, բոլոր պատկան մարմիններին դիմեցի, զգուշացրի, որ սա շատ վատ տեղ է տանում, որևէ արձագանք չեղավ: Եվս մեկ անգամ զգուշացնում եմ․ Հայաստանն ուզում են սարքել Աֆղանստան այն ռադիկալ խավարասերները:

Ոչ մեկիս երեխան ապահովագրված չէ ու պաշտպանված չէ սրանից: Եթե ուզում եք այս ամենը կանխարգելել, մեզ պետք են իրական բարեփոխումներ: Իսկ սրա համար Ներքին գործերի նախարարը պետք է գա ԱԺ ամբիոն և պատասխանի քաղաքացիների, լրագրողների և եթե մտահոգ պատգամավորներ կան, նրանց հարցերին:
Անցեք հղումով և միացեք ստորագրահավաքին, պաշտպանեք ձեզ և ձեր երխաներին: Լինքը ստորագրահավաքի տեղադրում եմ նաև մեկնաբանության բաժնում: Մեր ակտիվությունից է կախված մեր երեխաների ապագան: Զուտ անցեք հղումով և միացեք պետիցիային»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ