Նիկոլը քցեց իր հանցախմբին ու գնաց Ռուսաստան․ Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլը քցեց իր հանցախմբին ու գնաց Ռուսաստան
Մեկը մյուսին հաջորդող միջոցառումներ ու հրավերներ, որոնց արգելված էր մասնակցել ալենին, ասֆալտչիկ սուրոյին, ախքին, օմեգային և այլն: Իբր հիմնավոր պատճառաբանություն ընդունելով դիրքորոշման առկայությունը (վեկտոր ենք ձեռք բերել կամ վեկտոր ենք փոխում):
Արդեն ավանդույթ դարձած սխեմայով նիկոլի վարքագիծը ջարդեց իր իսկ հորինած հերթական սուտը: Ռուսաստան գնալը ևս մեկ անգամ հաստատում է, որ դավաճան նիկոլը չի կարող չլինել այնտեղ, որտեղ անգամ տեսական հնարավորության մակարդակով կարող է ֆիքսվել աթոռին մնալու ժամկետը: Իհարկե իր հանցավոր կույտի անդամներին նիկոլը հավատացրել էր, որ ինչպես իրենց թույլ չի տվել գնալ, այնպես էլ ինքը չի գնա Մոսկվայի կողմից կազմակերպվող միջոցառումներին, բայց ասել, որ նիկոլը նորից քցեց ու պետք եղած պահին էլի է քցելու, կնշանակի ոչինչ չասել:
Հիմա դատարկ մնացած ուսապարկերի առաջ մի հարց է մնացել: Թքածը լիզելուց մինչև կոշիկը լիզելու լայն ամպլիտուդա ունեցող նիկոլն այս անգամ որի ետևից է գնացել:
Հ.Գ. Այն որ դավաճանը գնալու է ՌԴ, ես Ձեզ ասել էի ԱԺ ամբիոնից դեռ շաբաթներ առաջ» :