16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ջիլավյան եղբայրները սայլակների կարիք ունեն

Գարիկ և Թաթուլ Ջիլավյան եղբայրները ապրում են Տավուշի մարզի Կողբ գյուղում: Նրանք հաշմանդամություն ունեն և տեղաշարժվում են մոտորասայլակների միջոցով, որոնք դեռ տարիներ առաջ ձեռք են բերել Հայ օգնության միության աջակցությամբ: Այժմ դրանք օգտագործման երթակա չեն և եղբայրները նոր սայլակների կարիք ունեն: Անհարաժեշտ է «Go-Go Ultra X 4 Wheel Travel Mobility Scooter» 2 սայլակ, որոնց ընդհանուր արժեքը 2500 ԱՄՆ դոլար է։

Գարիկը 19 տարեկան է, սովորում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի Բնական գիտությունների ֆակուլտետի (Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոն) հեռակա ուսուցման 2-րդ կուրսում: Թաթուլը 13 տարեկան է, նա բարձր առաջադիմությամբ սովորում է Կողբի 1-ին միջնակարգ դպրոցում:

Առանց նոր մոտորասայլակների եղբայրները ստիպված կլինեն մնալ տանը: Նրանք մեր օգնության կարիքն ունեն, որպեսզի կարողանան շարունակել իրենց կրթությունը և աշխատել իրենց մարզում: Միայն համապատասխան անվասայլակ ներ ունենալու դեպքում տղաները կարող են մասնակցել հասարակական կյանքին, գնալ դպրոց, համալսարան և ներառվել հասարակությանը:

Մանրամասները` այստեղ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ