16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հատուցում պետք է պահանջենք: Այլապես ազգ լինելու իրավունք չունենք. Շիրակի թեմի առաջնորդ

Տարբեր առիթներով Ադրբեջանի նախագահն ուղերձներ է հղում ՀՀ օրվա իշխանություններին, որպեսզի խոստանան՝ ապագայում Արցախի հարցի առնչությամբ ռևանշ չի լինելու։ Հայաստանի իշխանության մի շարք ներկայացուցիչներ տարբեր առիթներով հրապարակային խոստացել և վստահեցրել են՝ ռևանշ չի լինելու, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո ռևանշի մասին մոռանալու են, քանի որ խաղաղության պայմանագիրը հենց դա բացառելու համար է։

168.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասել է, որ հարցը բազմաբովանդակ է, պատասխանելն էլ ոչ թե դժվար է, այլ ճիշտ չէ։

«Երբ խոսում ենք, որ մենք ռևանշիստ չենք, նշանակում է, որ դիմացինն էլ պետք է լինի ոչ ռևանշիստ։ Այդ ոչ ռևանշիստները թող Ադրբեջանին խորհուրդ տային, որ ռևանշի չգնա, քանի որ Ադրբեջանն ինքը դարձավ, չէ՞, ռևանշիստ։ Հետևաբար՝ ռևանշից հրաժարվողները թող Ադրբեջանին հորդորեին հրաժարվել, ինչո՞ւ չէին հորդորում։

Բայց տեսեք, Ադրբեջանն ունեցավ ռևանշիստական ձգտումներ և իրականացրեց իր ռևանշն ավելի շատ։ Ուրեմն այս կոնտեքստում մեր ռևանշիստ չլինելը՝ տխմարություն է։ Եթե մենք ռևանշիստ չենք, նշանակում է, որ մենք ազգ չենք»,- նշել է Շիրակի թեմի առաջնորդը։
Սրբազանը հատուցման կողմնակից է, և դա պետք է լինի։

«Չասեմ՝ վրեժի, բայց մենք հատուցում պետք է պահանջենք։ Եթե հատուցում չենք պահանջում, ապա դա նշանակում է, որ ազգ լինելու իրավունք չունենք։ Ահա սա է ամբողջ հարցի պատասխանը»,- եզրափակել է գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ