06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախկինները քեզ ժառանգել են երկու հայկական պետություն, դու մտածի՝ ինչ ես քեզանից հետո թողնելու․ Շարմազանովը՝ Փաշինյանին

ArmLur.am-ի զրուցակիցը «Հայաստանի Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն է:

-Պարո՛ն Շարմազանով, երեկ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց տվեց և հիմնականում խոսում էր Արցախի և բանակցային գործընթացի մասին, հետևե՞լ եք նրա ելույթին, ի՞նչ դիտարկումներ կանեք հայտարարությունների վերաբերյալ:

-Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է Արցախի մասի, դա նույնն է, ոնց որ մարդասպանը խոսի իր զոհից կամ հիվանդին սպանող բժիշկը հայտարարի, որ ինքը կապ չունի դրա հետ:
Նիկոլ Փաշինյանն է Արցախի հանձնման, Արցախի հայաթափման հեղինակը, ինքն ունի մեկ առաքելություն՝ ուզում է, ինչպես Հրանտ Մաթևոսյանն էր ասում, մարդկանցից սարքել անասուն՝ առանց հիշողության, որպեսզի իր վրայից մաքրի կապիտուլյանտի ու ազգակործան պատուհասի պիտակը, բայց չի ստացվելու:

-Իր հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի հայտարարություն արեց՝ կրկին մեղավորության սլաքներն ուղղելով նախկին իշխանությունների կողմը՝ ասելով «ԼՂ հայաթափումը պլանավորած մարդիկ համարում են, որ դրանով լուծվեց ԼՂ հարցը ու պետք է լուծվի նաև Հայաստանի հարցը», ինչպե՞ս կարձագանքեք:

-Նիկոլ Փաշինյանի մտքի գոհարները մեկնաբանելը մազոխիզմ է՝ իմ հանդեպ, սադիզմ՝ ձեր հանդեպ․ 2028թ-ին, երբ նա եկավ իշխանության, հայտարարում էր, թե բանակցությունները սկսում է իր սեփական կետից, իշխանության գալուց մի քանի օր հետո Նիկոլ Փաշինյանը գնաց Արցախ ու հայտարարեց՝ ինքնորոշման իրավունքը պարտադիր է, ասում էր՝ ինչ պետք է, այն էլ կբանակցեմ, բանակցությունները զրոյական կետից եմ սկսում, ես կհասնեմ մի լուծման, որը կբավարարի Հայաստանի ու Արցախի ժողովուրդների: Ես հիմա նրան հարց եմ տալիս՝ եթե Արցախը հանձնված էր նախկինների օրոք, ինչպե՞ս էիր շաբաթը մեկ գնում Արցախ, կամ երբ ասում է՝ Արցախը տրված էր, իր որդին Ադրբեջանի տարածքու՞մ է ծառայել, ինքն Ադրբեջանի տարածքո՞ւմ էր կանգնում ու ասում՝ Արցախը Հայաստան է ու վերջ, քոչարի որտե՞ղ էր պարում, դե թող հիմա էլ պարի:
2020թ-ի հոկտեմբերին, երբ ինքն էլի փորձեց մեղքը նախկինների վրա գցի, ես իրեն ասացի՝ նախկինները քեզ ժառանգել են երկու հայկական պետություն, դու մտածի՝ ինչ ես քեզանից հետո թողնելու:

Այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանի հեռանալուց ու Փաշինյանի իշխանության գալուց երկու օր հետո պատերազմ է սկսել, Փաշինյանի՝ վարչապետ դառնալու և պատերազմը սկսելու միջև 2.5 տարի է եղել, նա այդ ընթացքում հետևողականորեն մոտեցրել է պատերազմը և կապիտուլացիան, նա փոխարենը մեր անվտանգային համակարգն ուժեղացներ, պատերազմ էր հայտարարել նախկիններին:

-Պարո՛ն Շարմազնաով, կխնդեմ նաև մեկնաբանեք հետևյալ հայտարարությունը՝ «2016թ-ին ի հայտ եկավ մի նոր փաստաթուղթ, ըստ որի, այն կարգավիճակը, որ ունի ԼՂ-ն, զրոյացվելու է», ի՞նչ փաստաթղթի մասին էր նա խոսում:

-Սուտ է դա, 2021թ-ի հունվարին ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Պոպովը հրապարակային ՌԴ ԱԳՆ կայքէջում պատասխանել է Նիկոլ Փաշինյանի ստերին ու հայտարարել է, թե ինչ են միջնորդ երկրներն առաջարկել Հայաստանին ու Ադրբնեջանին, առաջարկել են՝ 5 շրջանները տալ Ադրբեջանին ու դրա փոխարեն ստանալ միջանկյալ կարգավիճակ, ըստ որի ողջ ԼՂ ինքնավար մարզի և Լաչինի ու Քելբաջարի տարածքների վերահսկողությունը Հայաստանն է իրականացնելու: Նիկոլ Փաշինյանի կեղծ թեզերին ես հակադրեմ իր սիրելի գործընկեր Ալիևի հայտարարությունները: Նա 2016թ-ին հայտարարում էր, որ միջազգային հանրություն իրեն ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը, այսքանից հետո ի՞նչ է խոսում, եթե փաստեր ունի, նման փաստաթուղթ կա, թող հրապարակի: Եթե Արցախի կարգավիճակը զրոյացված էր, ո՞նց էր Ալիևը հայտարարում , որ իր վրա ճնշում կար, ո՞նց էր 2019թ-ին Փաշինյանը հայտարարում , որ Արցախն Ադրբեջան է ու վերջ: Նիկոլ Փաշինյանն ինքն իր ստերի մեջ խճճվել է:Պատերազմի ժամանակ ես իրեն հարց եմ տվել՝ ի՞նչ է դրված սեղանին, պատերազմը կանգնեցնելու համար, ասել ՝ 5 2, դրա մեջ ոչ Շուշին էր մտնում, ոչ Հադրութը:
Ես իրեն այսքան փաստ եմ ներկայացնում, եթե փաստ ունի, սւոտ չի խոսում թեղ ինքն էլ իր փաստերը հրապարակի:

Քրիստինա Մուշեղյան

armlur.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ