Եղանակի տեսություն
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, 18-ի առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց։
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-19-ի գիշերը ևս 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Լեռնային գոտիներում սպասվում է բուք:
Նշենք, որ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Երևանի բարձրադիր գոտում, Վայոց Ձորում և Սյունիքում դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը գրանցվել են ձյան տեղումներ,
առանձին հատվածներում եղել է բուք, ճանապարհներին` մերկասառույց։