06 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ապրիլի 11-ը՝ համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի կանաչապատման նախապատրաստական աշխատանքներն ավարտված են: Զեկուցվել է նաև, որ ապրիլի 1-ից կմեկնարկեն կանաչապատման հիմնական աշխատանքները: Ծաղկապատման հետ կապած էլ նշվել է, որ արդեն իսկ ներկրվել ու ծաղկաբաժակներ է տեղափոխվել 280 հազար ծաղկասածիլ, առաջիկայում կներկրվի ևս 500 հազարը: Հանձնարարվել է հատուկ հսկողություն սահմանել ոռոգման համակարգերի անցկացման, մասնավորապես խորքային հորերի գործարկման համար անցկացվող մրցութային գործընթացների նկատմամբ՝ նախատեսված աշխատանքները հնարավորին սեղմ ժամկետում ավարտելու համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքներ տանել ապրիլի 1-ից մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրների և ապրիլի 7-ից շատրվանների գործարկման ուղղությամբ: Քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստվել նաև ապրիլի 11-ին մայրաքաղաքում հայտարարվելիք համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակի կազմակերպմանն ու պատշաճ անցկացմանը: 

Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 12 դեպք: Զեկուցվել է նաև, որ նախկինում հայտնաբերված 6 դեպքերի մասով իրականացվել են  ապօրինի շինության քանդման աշխատանքներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ