11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կուսակցական ճգնաժամ՝ անլուծելի հեռանկարով

ԲՀԿ նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ««Բարգավաճ Հայաստանի» կուսակցական բոլոր կառույցները պահպանվելու են, քանի որ որևէ կառույց լուծարելու համար անհրաժեշտ է մի քանի հազար մարդու՝ կուսակցությունից հեռանալու ստորագրություն, իսկ նոր կառույցների ստեղծումն էլ բաբելոնյան աշտարակաշինության պես բարդ գործ չէ»: Ն. Զոհրաբյանն այս հայտարարությունն անում է մի փուլում, երբ յուրաքանչյուր օր մամուլում հաստատված տեղեկություններ են շրջանառվում ԲՀԿ այս կամ այն կառույցի լուծարման մասին: Իհարկե որոշ դեպքերում խոսքը միգուցե դե յուրե լուծարումների մասին չէ, սակայն պարզ է, որ եթե կառույցի հեղինակություն համարվող դեմքերը՝ կլինեն համայնքի ղեկավարներ, պատգամավորներ կամ պատգամավորներ, լքում են կառույցը, ապա նշանակում է, որ կառույցի գործունեությունը սկսում է ֆորմալ բնույթ կրել: Ինչպես կուսակցության դեպքում էր, երբ քաղաքական ուժ էր ձևավորվել մեկ անձի շուրջ, նույնկերպ էլ տարածքային կառույցներն էին ձևավորվել 1-2 աձնանց շուրջ:

Սա նշանակում է, որ տեղերում կուսակցական հեղինակություններն իրենց ազդեցության դաշտում գտնվողներին «հորդորում» էին անդամակցել կուսակցությանը, իսկ վերջին իրադարձություններից հետո, բնականաբար, «հորդորներով» հայտնվածները կրկին նույն «հորդորների» ներքո լքում են շարքերը: Այս իրավիճակում նույնիսկ հորդորի կարիք էլ չկա, նրանք կուսակցությունում այլևս հետաքրքրություն չունեն: ԲՀԿ ամենակայացած, ուժեղ կառույցներից էր Շիրակի մարզային կառույցը, որտեղ իշխանությունները ընտրական գործընթացների դեպքում մշտապես խնդիրներ էին ունենում: Մարզային այս կառույցի «անկումը» կատալիզատորի դեր ստանձնեց մյուս կառույցների կազմալուծման համար: Ոչ բոլոր կառույցներն են հայտարարել կազմալուծման մասին, սակայն գործընթացը «լուռ» պայմաններում հաստատուն ընթանում է: Դժվար է համաձայնվել տիկին Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե «նոր կառույցների ստեղծումն էլ բաբելոնյան աշտարակաշինության պես բարդ գործ չէ»: Տարածքային կառույցների ստեղծումը ցանկացած կուսակցության համար դժվարին խնդիր է, մանավանդ, նրանց համար, որոնք բարոյալքման փուլում են: Իսկ երբ բարոյալքմանը զուգահեռ խնդիրներ կան ֆինանսավորման առումով, ապա նոր կառոյցների ստեղծումը կամ հների պահպանումը խիստ կասկածելի են դառնում:

Արման Ղարիբյան

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ