14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչու էին Բեգլարյանն ու Արսենյանը մասնակցում քրեական հեղինակությունների թաղմանը /վիդեո/

«Ես Սեֆիլյանի գաղափարախոսությանը դեմ մարդ եմ, բայց չէր կարելի նման կերպ վարվել Արցախի հերոսի հետ, ընդհանրապես կնոջ ու երեխաների ներկայությամբ նրան դաժան ծեծի ենթարկել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով Գյումրու դեպքերից, երբ օրեր առաջ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին հորդորել էին Գյումրի չմտնել՝ ասելով, թե չեն երաշխավորում նրանց անվտանգությունը: «Այնտեղ եղել են ոստիկանության ու քրեական աշխարհի ներկայացուցիչներ, ու նույն ձեռագիրը կրկնվեց Գյումրիում, այսօրվա մարզպետը անվտանգության գեներալի կոչում ունի, և իր մարզի շեմին Սեֆիլյանին դիմավորում են հանցագործ խմբավորումներ»,-նկատեց նա:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը նկատեց, որ ոստիկանությունը, որ շատ լավ տիրապետում է օպերատիվ վիճակին, մտածված նախազգուշացրել է, որպեսզի ավելորդ երևույթներ տեղի չունենան: «Սա դարձնել Սահմանադրությանը դեմ բան, սխալ է, իշխանությունները, ոստիկանությունը պիտի օպերատիվ իրավիճակը լավ գնահատի, որպեսզի վտանգ չլինի հասարակության համար ևս»,-նկատեց նա: 

Հարցին, թե ինչպես է պատգամավորը վերաբերում նրան, որ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը մասնակցել են քրեական հեղինակությունների թաղմանը, Մինասյանը պատասխանեց. «Սա ի՞նչ կապ ունի, եթե մարդը ճանաչում է, թողմանը գնացել է, ուրեմն պիտի կապվա՞ծ լինի հանցավոր աշխարհի հետ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ