11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Նոր օրենքով տաքսու վարորդներն ամեն պատվերից պետք է տուրք վճարեն

Նախորդ շաբաթ մենք ընդունեցինք «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով որոշակի փոփոխություններ են սահմանվում տաքսի ծառայությունների, մասնավորապես առցանց տաքսիների համար: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, հավելելով.

«Վերջին 2-3 օրերի ընթացքում բազմաթիվ մեր գործընկերներ զանգահարել, գրել են այդ օրենքի հետ կապված: Թյուր ընկալում է եղել, որ մենք յուրաքանչյուր տաքսի շահագործողի համար մեկ մլն դրամ տուրք ենք սահմանում: Ուզում եմ ասել՝ նման բան չկա: Մեկ մլն դրամ տուրք սահմանվում է միայն օպերատորների համար տարեկան մեկ անգամ: Իսկ յուրաքանչյուր տաքսի շահագործող ընդամենը իր ամեն պատվերից 2-3 տոկոսի չափով տուրք է վճարելու, որը ավտոմատ գանձվելու է: Այսինքն այդ մեկ մլն դրամ տուրքը մեր տաքսի վարող քաղաքացիներին չի վերաբերում: Նման խոսակցություններն իրականության հետ կապ չունեն»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ