20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արգենտինան նոր նախագահ ունի. արտառոց երևույթներ /Տեսանյութ/

Արգենտինայում տեղի է ունեցել նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության արարողությունը, որն աչքի է ընկել մի շարք տարօրինակ դետալներով:

ՌԻԱ «Նովոստի»-ի տվյալներով՝ Երդմնակալությունից հետո նա աջակիցների ամբոխի հետ կատարել է մի հատված ռոք խմբի երգից:

Խավիեր Միլեյի նախագահական մահակին, որով նա ստանձնել է Արգենտինայի ղեկավարի պաշտոնը, նրա խնդրանքով պատկերվել են նրա հինգ մաստիֆ ցեղատեսակի խոշոր շների գլուխները:

Հատկանշական է, որ նրանց Միլեյն անվանում է իր «չորքոտանի երեխաները»:

Նրա կառավարության նախարարներն առաջին անգամ երդվել են գաղտնի, առանց լրատվամիջոցների ներկայության կամ արարողության հեռարձակման.

2 անգամով կրճատվել են նախարարությունները:

Անվտանգության նախարարությունը գլխավորել է քաղաքական գործիչ, որը չէր կարողացել անցնել ընտրությունների երկրորդ փուլ, իսկ արտաքին գործերի նախարարությունը՝ համապատասխան փորձ չունեցող տնտեսագետ:

Արդարադատության նոր նախարարը մեկ ամիս բանտում է անցկացրել ապացույցները թաքցնելու համար:

Մարդկային կապիտալի (կրթություն, մշակույթ, սոցիալական քաղաքականություն) նախարարությունը ղեկավարում էր մենեջերական փորձ չունեցող լրագրող, իսկ նախագահի քարտուղարության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Միլեյի քույրը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ