08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

70 հազար դոլար արժողությամբ ծրագիր՝ համացանցը հետախուզելու համար․ Հրապարակ

Քննչական կոմիտեն մոտ 70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր է գնել, որը թույլ կտա այսուհետ սոցցանցերն ավելի արագ մոնիթորինգի ենթարկել։ Ծրագրի գնման համար պետական բյուջեից վճարվել է 28 մլն 326 հազար դրամ, գնումը կատարվել է «Միկրորինգ» ՍՊԸ-ից։ Ծրագիրը կոչվում է «Մալտեգո»։

Այս համակարգչային ծրագիրը տեղեկատվության հավաքագրման շատ հզոր համակարգ է։ Այն թույլ է տալիս սոցցանցային էջերում, էլեկտրոնային փոստի հասցեներում, հեռախոսների համարներով եւ ոչ միայն, որոնել ցանկացած տեղեկատվություն։ Այս ծրագրի միջոցով կարելի է որոշել նաեւ որոնվող անձի գտնվելու վայրը։ Այլ կերպ ասած՝ այս ծրագրով կարելի է համացանցի բաց աղբյուրներում հետախուզական միջոցառումներ անել, հայտնաբերել, թե, օրինակ, քանի հոգի է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «բռնության կոչ» տարածել եւ այլն։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ