27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ, ինչու՞ ես ստում․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբվանի՞ց է ցմահ ազատազրկված ադրբեջանցի տեռորիստի արտահանձնումը մարդասիրություն ու բարի կամքի ժեստ համարվում։

Նիկոլ, ինչու՞ ես ստում։

Ասում ես «մարդասիրության արժեքներից դրդված և որպես բարի կամքի ժեստ, Հայաստանն ազատ է արձակում ադրբեջանցի երկու զինծառայողի»,բայց չես նշում ,որ ադրբեջանցի երկու զինվորներից մեկը հայասպան դիվերսանտ է։
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնում ՀՀ մուտք գործած դիվերսանտներին, որից մեկը ցմահ ազատազրկման դատապարտված և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահնորդին սպանած Հուսեյն Ախունդովն է։
Նշեմ,որ ՀՀ տարածք ներխուժած և ԶՄՊԿ-ի պահնորդի սպանության համար դատապարտված ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի պատիժը խստացվել է։

Դեկտեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է ԶՄՊԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդների բողոքը՝ մասամբ բեկանելով առաջին ատյանի դատավճիռը և Ախունդովին դատապարտելով ցմահ ազատազրկման:
Միակ սփոփանքը մեր 32 հայ տղաների վերադարձն է Հայաստան»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ