24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դատական գործերը էլեկտրոնային կքննե՞ն. Ժողովուրդ

ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է ներդնել էլեկտրոնային դատավարության համակարգ։ Այդ փոփոխությունների նախագիծը ներկայացված է Ազգային ժողով, եւ առաջարկվում է փոփոխություններ կատարել ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերում։ Նշվում է, որ այդ համակարգի ներդրումը նպատակ ունի թեթեւացնելու դատարանների ծանրաբեռնվածությունը, նպաստելու էլեկտրոնային գործիքների կիրառմամբ գործերի առավել արագ քննությանը, դատարանների եւ դատավարության մասնակիցների ռեսուրսների խնայմանը, քաղաքացիական ու վարչական գործերի՝ ողջամիտ ժամկետում քննության ապահովմանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակն է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ էլեկտրոնային համակարգի միջոցով պատշաճ կերպով եւ համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համահունչ եղանակով կատարված ցանկացած գործողություն ունենա նույն դատավարական հետեւանքները, որը կունենար ավանդական եղանակով կատարված համանման գործողությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ