26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կանանց ծեծկռտուք՝ Երևանում, մեկը ստացել է գանգուղեղային վնասվածք

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում դեկտեմբերի 3-ին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, հարցական» ախտորոշմամբ բուժօգնություն ստանալու նպատակով իրենց է դիմել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 60-ամյա Նունե Կ.-ն է:

Մինչ բժիշկները օգնություն են ցուցաբերել նրան, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Նունե Կ.-ի և նրա հարևանուհի 47-ամյա Քրիստինե Մ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, թե ում ավելի պոչն է ավելի երկար ու հաստ, որի ժամանակ էլ Քրիստինե Մ.-ն իր ձեռքում եղած ավելով մի քանի անգամ հարվածել է Նունե Կ.-ի մարմնի տարբեր մասերին ու գլխին:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են Քրիստինե Մ.-ին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ