20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը…Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը…

Տարիներ առաջ Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի հետ մասնակցում էինք ԱՊՀ երկրների խորհրդարանականների համաժողովին:

Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց Արցախյան կարգավորման մեր տեսլականը, որին հաջորդեց իմ ելույթը՝ նույն թեմայով:
Մեզ արձագանքեց ադրբեջանցի պատվիրակը՝ Վահանին հռչակելով «ահաբեկչական կուսակցության անդամ», իսկ ինձ՝ «հանցագործ կոռուպցիոն ռեժիմի ներկայացուցիչ»:

Իհարկե, համարժեք պատասխանը ադրբեջանցի պատվիրակը մեզնից ստացավ հենց դահլիճում ու ձայնը կտրեց։
Կհարցնեք՝ ինչո՞ւ հանկարծ հիշողությունս պայծառացավ ոչ այնքան հրատապ այս դրվագի շուրջ:

Որովհետեւ ոչ Վահանը, ոչ ես չէինք պատկերացնի, որ կգա ժամանակ ՝ ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին պիտակավորած ադրբեջանցի պատգամավորի զառանցանքները նույնությամբ կարող են հնչել նիկոլապաշտ քպ-իստների ու հայտնի արեւմտամոլ հաճախորդների շուրթերից Հայաստանում։

Հ.Գ. Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը … խելքի՛ աշեցեք»։։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ