15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Թրամփը կոչ է արել Բայդենին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցիալական ցանցի իր էջում մեղադրել է Բայդենին, որ Ամերիկայի ներկայիս առաջնորդը երկիրը վերածում է բանանային հանրապետության։

Նա ընդգծել է նաև, որ ԱՄՆ քաղաքացիների շրջանում իր վարկանիշն ավելի բարձր է դառնում։

«Ամբողջ աշխարհը հետևում է` ինչպես է ԱՄՆ-ը բանանային հանրապետության վերածվում։

Բայդենը պետք է հրաժարվի այս ծրագրից և դադարեցնի դա, քանի դեռ ուշ չէ»,- գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ ժամանակակից հասկացողությամբ «բանանային հանրապետություն» արտահայտությունը բնորոշում է այն երկիրը, որն ունի ծախված կառավարություն, խարխլված տնտեսություն, արտաքին մեծ պարտք, կոռուպցիա և կաշառակեր չինովնիկներ, աշխատանքի ցածր վարձատրություն և աղքատության շեմից ցածր ապրող բնակչության մեծ տոկոս:

«Բանանային հանրապետություն» տերմինը առաջին անգամ օգտագործվել է Օ. Հենրիի կողմից «Թագավորները և կաղամբը» պատմվածաշարի մեջ 1904 թ.-ին (Կոռնեյ Չուկովսկին ռուսական թարգմանության մեջ օգտագործել է «մրգային հանրապետություն» տարբերակը):

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ