07 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Ուկրաինայի ֆինանսավորմանը չաջակցող ցանկացած կոնգրեսական քվեարկում է բռնապետ Պուտինի հաղթանակի օգտին

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Կոնգրեսին կոչ է արել աջակցել Սպիտակ տան խնդրանքին՝ Ուկրաինային լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու հարցում:

Սպիտակ տան պաշտոնյան ընդգծել է՝ ով Կոնգրեսում չաջակցի Ուկրաինայի համար լրացուցիչ միջոցներին, կօգնի Ռուսաստանին:

Բայդենի խորհրդականի խոսքով՝ «Կոնգրեսի ցանկացած անդամ, ով չի աջակցում Ուկրաինայի ֆինանսավորմանը, քվեարկում է այն արդյունքի օգտին, որը հեշտացնում է Պուտինի հաղթանակը»:

«Դա կվնասի ժողովրդավարությանը և կօգնի բռնապետերին: Եվ մենք կարծում ենք, որ դա պատմության սխալ դաս է, և որ Կոնգրեսի յուրաքանչյուր անդամ՝ դեմոկրատ և հանրապետական, պետք է քվեարկի այս որոշման օգտին»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ