24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Սոցիալական նշանակության ծրագիր՝ կանանց տոնին ընդառաջ

Երևանի քաղաքապետարանը Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի հետ հանդես է եկել արդեն ավանդական նախաձեռնությամբ: Արցախյան ազատամարտի մասնակից կանայք, Հայրենական մեծ պատերազմի կին վետերաններ, զոհված ազատամարտիկների մայրեր և այրիներ, միաժամանակ 2 զինծառայող ունեցող և բազմազավակ մայրեր,  ինչպես նաև սիրիահայ, անապահովության գնահատման  համակարգում հաշվառված և որոշ հասարակական կազմակերպություններ ներկայացնող կանայք հնարավորություն են ունեցել դիտելու Տիգրան Չուխաջյանի «Կարինե»  ներկայացումը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով կանանց գալիք տոնի կապակցությամբ՝ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն ընդգծել է, որ այս տարի ծրագրում ընդգրկվել է շուրջ 2000 կին, նաև նշել, որ նմանօրինակ միջոցառումները լինելու են շարունակական: Ներկայացման ավարտին կանայք ձեռնունայն չեն հեռացել. բոլորին հանձվել են տոնական նվերներ և քաղաքապետի շնորհավորական բացիկներ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ