11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Երրորդմասցի Լյովիկի սպանությունն անչափ կարևոր, անչափ վտանգավոր իրադարձություն է»

 «Սա շատ կարևոր, անչափ կարևոր, անչափ վտանգավոր իրադարձություն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քրեագետ, գրող Սերգեյ Գալոյանն՝ անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին:  Նշենք, որ ՔԿՀ-ի մերձակայքում մարտի 4-ին կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 3 մարդ է զոհվել. զոհերի թվում են քրեական հեղինակություններ Երրորդմասցի Լյովիկը և Դրոն: Լյովիկը ԱՄՆ-ում բնակվող քրեական հեղինակություն Պզոյի՝ Արմեն Ղազարյանի եղբոր որդին է, և ըստ մամուլի՝ համարվում է Օշականցի Գևորիկի ոխերիմ թշնամին:

Հիշեցնենք, որ 2014-ի մայիսին հայկական քրեական աշխարհում լուրջ խմորումներ էին սկսվել այն բանից հետո, երբ ծեծի էր ենթարկվել հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկը: Ենթադրվեց, որ Մելքոնյանին ծեծի ենթարկողների մեջ էր Երրորդմասցի Լյովիկը:

Հարցին, թե վերջին իրադարձությունը կարելի է համարել այդ ծեծի շարունակությունը, քրեագետը դրական պատասխանեց. «Սա արդեն շարունակություն է, մի քանի տարի առաջ, մի քանի ամիս առաջ տեղի ունեցած դեպքերի շարունակությունն է,  ու սա շարունակություն էլ կունենա»: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ