22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ձեր նպատակը լուծումները չեն, ձեր նպատակն ուղղակի քաղաքացու կաշին քերթելն է

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեսբուքյան իր էջում գրում է․
Դուք էն իշխանությունն եք, ովքեր չունենալով տրանսպորտ, ժողովրդին իրար վրա ու ճխտված տեղափոխելով, արդեն հայեցակարգեր եք ներդնում, որ մարդատար մեքենաների համար դժվարություններ ստեղծվեն։

Էն իշխանությունն եք, ովքեր եկան մարդկանց խաբելով, թե կարմիր գծերը վերացնելու եք, բայց իրականում կարմիր գծերի վճարը թանկացնում եք տասն անգամ։ Սրա հետ մեկտեղ ոչինչ չանելով, որ այդ կարմիր գծերը օպտիմալ օգտագործվեն և չդառնան որոշների համար ավտոթափոնի կամ կոմերցիոն տարածք։

Ամբողջ կենտրոնում ավտովարձույթի կամ տուրիստական գովազդի մեքենաներ են։ Սրանց համար ձեր տարեկան 160.000 դրամը չնչին գումար է, քանի որ գովազդի համար ավելի շատ կվճարեին, ավտոկանգառի տարածքի համար ավելի շատ կվճարեին։Սակայն հասարակ երևանցու համար դա ահռելի թիվ է։

Դուք ուղղակի զբաղված եք անիմաստ շարժումներ կատարելով, ձեր ոչ մի գործողություն օգտակար գործակից չունի։ Լուծումներ շատ կան, չեմ ասի, ինքներդ էլ դրանք գիտեք։ Միայն մի բան՝ եթե ձեր նպատակը բեռնաթափելը լիներ, ուղղակի ժամանակային սահմանափակումներ կդնեիք և ահագին հարցը կլուծվեր, իսկ ձեր նպատակը լուծումները չեն, ձեր նպատակն ուղղակի քաղաքացու կաշին քերթելն է։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ