21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Թույլ մի տվեք,որ քաղաքական տրանսգենդերիզմն ուտի ձեր ուղեղները․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թույլ մի տվեք,որ քաղաքական տրանսգենդերիզմն ուտի ձեր ուղեղները։
Հայատտանի փրկությունը ազգային ու պահպանողական արժեքներին դավանելու մեջ է։

Հերիք է մոդային,թրենդին ու բրենդին տուրք տալ։
Ամեն գնով ձայն մուրալն ու քվե ստանալը՝ իմը չէ։
Ամեն գնով նպատակին հասնելը կեղտոտում է նույնիսկ ամենամաքուր թվացող նպատակը։

Ամեն գնով լսարան մեծացնելը ՝ էլի իմը չէ։
Ով այլ կերպ է մտածում՝ խնդիր չէ,կոստյումը հանեք շորտերով եթեր մտեք,բովանդակության փոխարեն անճաշակ հիմար մտքերով կոնտետ լցրեք ու դիտումներ ապահովեք։
Իմ պայքարս արժեքների ու գաղափարների համար է,այլ ոչ թե ՝ անձերի։
Այդ արժեքները ՝ ազգային-պահպանողականությունը,ավանդական ու հայկական արժեքներն են։

Ես ոչ թե հնի,այլ ՝հավիտենականի ջատագովն եմ՝ Աստծո,Հայրենիքի,Ազգի, Եկեղեցու,Հայոց Բանակի ու Ընտանիքի։
Հազար տեր ու կուսակցություն փոխածներն այսօր թրենդի մեջ են.ի՞նչ եք առաջարկում,մենք էլ գնա՞նք դրանց ճանապարհով մի երկու քվե ավել հավաքելու ու մի քանի լայք ավել ունենալու համար։
Չէ ,դա մերը չէ։
Սպարապետ Վազգենն ասում էր.«Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը դառնա աղանդավորների ու հոմոսեքսուլների պաշտպան, ես նրանց պաշտպանը լինել չեմ կարող»։

Ներոնն էլ,Հիտլերն էլ շատ հետեւորդներ ունեին…հետո ի՞նչ։
Ճշմարտությունը քանակի մեջ չէ,որակի մեջ է։
Որակն է քանակ ապահովում։
Իսկ քանի դեռ կարծում եք ,թե քանակն է որակ բերում՝ կմնաք քաղաքական տրանսգենդերիզմի քարոզչության երջանիկ զոհեր»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ