22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչու՞ էր ՌԴ-ն եւ ՀԱՊկ-ն Սերժի ժամանակ օգնում, իսկ Նիկոլի ժամանակ՝ ոչ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչու՞ էր ՌԴ-ն եւ ՀԱՊկ-ն Սերժի ժամանակ օգնում, իսկ Նիկոլի ժամանակ՝ ոչ։

Փաստ է, որ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում մենք ունեցանք շատ լուրջ ձեռքբերումներ հայ-ռուսական հարաբերություններում:

Առաջինը .Ռուսական ռազմաբազայի տեղակայումը մինչև 2044 թվականը երկարաձգելն էր:

Երկրորդ . Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելն էր՝ 2013 թվականին Սերժ Սարգսյանի որոշումով,որը մեծ հնարավորություն տվեց մեր տնտեսության զարգացման ու հայկական ապրանքների արտահանման համար։
Երրորդ .2015 թվականին ՀԱՊԿ-ի ռազմավարության ընդունումն էր:
Այսօր Հայաստանի քաղաքացին 165 դոլարով սպառում է գազ:
Գազի իրական արժեքը 650-700 դոլար է:
Պատկերացնո՞ւմ եք, եթե գազը 4 անգամ թանկանա, ապա թանկանալու է նաև լույսը, հացը… ամեն ինչն է թանկանալու:

Մեր ապրանքների մեծ մասը գալիս է Լարսից:
Լարսը, որ երկու ամիս փակվի, մենք ի՞նչ ենք անելու:
Գյուղատնտեսական ապրանքները, որ արտադրում ենք, խաղողը, կոնյակը, եթե չկարողանա արտադրել ու տանել ռուսական շուկա, հայկական կոնյակը Ֆրանսիայում ծախելո՞ւ են:
Ինչ վերաբերում է անվտանգային հարցերին.
Այսօրվա իշխանությունն ասում է՝ ՀԱՊԿ-ը մեզ չօգնեց:
Այդ ո՞նց է՝ այն ժամանակ օգնում էր, գնահատական էր տալիս ադրբեջանական գործողություններին, հիմա՝ ոչ:
Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ ՀԱՊԿ-ն քննատատում է Ադրբեջանին,իսկ հիմա ՝ ոչ, ո՞վ է մեղավոր։

ՀԱՊԿ-ն նույնն է,ՌԴ-ն նույնն է,փոխվել է ՀՀ ղեկավարը։
Հետեւաբար մեղավորը Փաշինյանն է։
Վերջերս Սեյրան Օհանյանն ԱԺ-ում հայտարարեց, որ իր նախարարության շրջանում միայն 1500 ամենամեծ ինքնաթիռներով ձրի զենք է եկել Երևան:
Հայաստանը միակ երկիրն է եղել, բացի Ռուսաստանից, որ ունեցել է Իսկանդեր:
Իսկ այսօր թշնամացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ մենք դեպի ո՞ւր ենք գնում:

Տարածաշրջանում կա երկու բանակ՝ ռուսական և թուրքական:
Կա՛մ ռուսական բանակի դաշնակիցը պետք է լինենք, կա՛մ թուրքականի:
Մենք ընտրել էինք ռուսական բանակի դաշնակից լինելն ու 30 տարի հաղթած էինք՝ունենալով Հայոց Արցախ։
Իսկ դուք՝ նիկիլիստներ,ճանաչեցիք Արցախն Ադրբեջանի կազմում ու դեռ խոսում եք։
Ամոթ ունեցեք…չնայած նամուս չունեցողն ամոթ չի ունենում» ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ