22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բուսակերությունը երկարացնո՞ւմ է կյանքի տեւողությունը

Բուսակերությունը եւ վեգանությունը չեն նպաստում կյանքի տեւողության ավելացմանը:

ԱՄՆ Օրեգոնի նահանգի համալսարահի հետազոտողները պարզել են, որ բուսակերությունը եւ վեգանությունը չեն երկարացնում կյանքի տեւողությունը։

Սիրտ-անոթային, մետաբոլիկ հիվանդությունները եւ քաղցկեղը շատ մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներն են։

Գլխավոր գործոններից մեկը, որոնք բարձրացնում են այս պաթոլոգիաների առաջացման վտանգը, ոչ ճիշտ սնվելն է։

Վերջին տասնամյակներին բուսակերային եւ վեգանական սննդակարգերը զգալիորեն տարածվել են՝ հիմնականում պայմանավորված առողջությամբ եւ շրջակա միջավայրի համար դրանց օգտակարությամբ:

Կարծիք կա, որ բուսակերությունն իջեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների եւ դիաբետի առաջացման հավանականությունը՝ շնորհիվ արյան մեջ խոլեստերինի մակարդակի նորմալացման եւ ինսուլինի հանդեպ զգայունության բարելավման։

Բուսական ծագում ունեցող մթերքները պարունակում են շատ բջջանյութ, վիտամիններ, հանքանյութեր եւ կենսաբանորեն ակտիվ միացություններ։

Բացի այդ՝ դրանցում ավելի քիչ են հագեցած ճարպերը՝ կենդանական ծագում ունեցող մթերքների համեմատ։

Գիտնականները փորձել են պարզել, թե կարող են արդյոք այդ օգտակար հատկություններն ազդեցություն գործել մարդու կյանքի տեւողության վրա։

Հետազոտությունում ընդգրկվել է միջին եւ տարեց հասակի 117 673 մարդ։

Գիտնականները տեղեկություններ են հավաքել նրանց առողջական վիճակի եւ սննդային սովորությունների մասին։

Սնվելու տեսակի վերաբերյալ տվյալների հիման վրա կամավորները բաժանվել են չորս խմբի՝ վեգաններ, օվոլակտոբուսակերներ (օգտագործել են կաթնամթերքներ եւ ձու), ձուկ եւ ծովամթերքներ օգտագործողներ եւ մսակերներ։

18-ամյա դիտարկումների ընթացքում մահացել է 39 763 մասնակից։

Նախնական արդյունքները ցույց են տվել, որ ձուկ եւ ծովամթերքներ օգտագործողների պարագայում մահվան դեպքերը բոլոր պատճառներից ավելի ցածր են եղել։

Սակայն հաշվի առնելով ծխելը, ալկոհոլի օգտագործումը, էթնիկական ծագումը, կրթությունը, մարմնի զանգվածի ինդեքսը եւ ուղեկցող հիվանդությունները՝ այդ տարբերությունը հավասարվել է։

Բացի այդ՝ չի նկատվել բուսակերության սննդակարգի ոչ մի էական ազդեցություն կյանքից բոլոր պատճառներով վաղաժամ հեռանալու վտանգի վրա։

Սկզբնաղբյուր՝ iravunk.com

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ