Փխրուն զինադադար. Տեսանյութ
Իսրայելի և Համասի միջև զինադադարը թևակոխում է արդեն չորրորդ օրը:
Պարզվել է, որ հոկտեմբերի 7-ին գերեվարված 40-ից ավելի անձինք չեն գտնվում Համասի վերահսկողության տակ:
Այս տեղեկությունը զգալիորեն բարդացրել է բանակցությունները:
Վերջապես առաջին անհրաժեշտության իրեր և օգնություն է մտնում Գազա:
Հումանիտար օգնության աշխատակից Յուսեֆ Համմաշը նշում է, որ 7 շաբաթ ի վեր տևող պատերազմի ընթացքում առաջին անգամ է, որ իրենք կարող են անվտանգ կերպով քայլել Գազայի փողոցներում, վերջապես տեսնել ընտանիքի անդամներին և սգալ զոհված հարազատների մահը՝ չունենալով ամեն վայրկյան ռմբակոծությունից զոհվելու վախը:
2 երեխաների հայրը հայտնում է, որ իրենք ապրել են այս 4 օրը, սակայն պատրաստել են իրենց հաջորդ օրը զոհվելուն:
Այսպիսին է իրավիճակը Գազայում,- ավելացրել է նա և կոչ արել միջազգային հանրությանը վերջապես խաղաղություն հաստատել: