Վազգենի վերջին օրը. Արամ Սարգսյանն արտասվեց /վիդեո/
«Վազգենը ասում էր, որ տղամարդը ծննդյան օր չի ունենում՝ ծննդյան օրը աղջիկների ու կանանց համար է, որ նշես ու ուրախանաս: Երբեք չի ուզել, որ նշվեն իր ծնունդները, բայց մենք միշտ ինչ-որ բան կազմակերպում էինք»,-Henaran.am-ի հետ զրույցում հիշեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը:
Եղբայրների միջև ընդամենը երկու տարվա տարբերություն է, ասում է` իրենց մտերմությունը մի տեսակ ուրշ է եղել: Հիշողություններն ու ապրումներն այնքան կենդանի են, որ 50-ին մոտ տղամարդու աչքերում անգամ արցունքներ երևացին: Հպարտություն ու կորստի ցավն է խեղդում:
«Նրա ներկայությունը իմ համար ամեն օր է: Ես հիշում եմ նրան 3-4 տարեկանից, ինչքան մարդու հիշողությունը ներում է մինչև վերջին հրաժեշտի օրը: Չկա որևէ կոնկրետ ժամանակ: Վերջին հանդիպումը եղբորս՝ Արմենի ամառանոցում էր, Խոսրովի արգելոցի հարևանությամբ: Թենիս էր խաղում: Իմ աղջկան նստեցրել էր գրկին ու կես ժամ անընդհատ համբուրում էր, չէր իջեցնում գրկից»,-պատմեց Արամ Սարգսյանը:
Հիշեցնենք, այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 56 տարեկան:
Մանրամասները՝ տեսանյութում: