11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գյումրու քաղաքապետարանն աշխատում է օրենքով սահմանված կարգով

Ի պատասխան «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության տարածած հաղորդագրության, Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են՝

 Գյումրու քաղաքապետարանն աշխատում է օրենքով սահմանված կարգով և որևէ արհեստական խոչընդոտի մասին խոսք լինել չի կարող, քանի որ 2015թ. մարտի 7-ին Գյումրու Թատերական հրապարակում միջոցառում անցկացնելու նպատակով 2015թ. փետրվարի 25-ին Գյումրու քաղաքապետին է դիմել  «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը սույն թվականի մարտի 7-ին «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ»  միջոցառում անցկացնելու նպատակով, ինչը ընդունվել է ի գիտություն: Այս մասին մարտի 2-ին  պատշաճ կարգով տեղյակ է պահվել «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակ, քանի որ մարտի 7-ին, ժամը՝ 11-ից 23-ը, Թատերական հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել նաև «Ժառանգություն» կուսակցությունը:

«Հիմնադիր խորհրդարան»-ին մերժման հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ վերջինիս կողմից ներկայացված իրազեկումները երկու դեպքում էլ չէին կարող  դառնալ քննարկման առարկա Գյումրու քաղաքապետի կողմից, քանի որ  «Հավաքների ազատության մասին»  ՀՀ օրենքի  12 հոդվածի համաձայն՝ « Իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, և ոչ շուտ, քան 30օր առաջ», ինչը ակնհայտորեն խախտված է, քանի որ «Հիմնադիր խորհրդարանի» կողմից 2015թ. մարտի 7-ի համար իրազեկումները մուտքագրվել են քաղաքապետարան է 2015թ. մարտի 2-ին և 4-ին: Այսպիսով, «Հիմնադիր Խորհրդարանի» տարածած հայտարարությունում նշված միտքը, թե Գյումրու քաղաքապետարանը օրենք է խախտել, փաստացի չի համապատասխանում իրականությանը:

 

Իրազեկումների վերաբերյալ հարցը չէր կարող քննարկվել օրենքի ակնհայտ խախտումների պատճառով, ուստի այն վերադարձվել է «Հիմնադիր խորհրդարանի» տեղի ներկայացուցչին, ով առձեռն ստացել է իրազեկումը և թողել իր գրավոր համաձայնությունը:

Կատարվածը փաստում է, որ Գյումրու քաղաքապետարանի գործողություններն իրավաչափ են և համապատասխանում են «Հավաքների ազատության մասին»  ՀՀ օրենքի  պահանջներին:

Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ այսօր՝ մարտի 5-ին, «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի տնօրեն Մամիկոն Սարգսյանից ստացվել է հավաստիացում, որ «Հիմնադիր Խորհրդարանի» տարածած հաղորդագրության  մեջ «Ժառանգություն» կուսակցության անունից ներկայացված նյութերը չեն համապատասխանում իրականությանը:

 Գյումրու քաղաքապետարանից հորդորում են զերծ մնալ անհիմն հայտարարություններից և որակումներից:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ