Անխնամ կազմված շտեմարաններ եւ բախտորոշ վրիպակներ. փորձագետի կարծիքը
Վաստակավոր ուսուցչուհի Բեատրիչե Ստեփանյանը և դասախոս Սուսաննա Աբազյանն այսօր գնահատեցին քննությունների թեսթերը եւ դրանցում առկա բարդություններն ու հակասությունները ներկայացրին լրագրողներին:
Քննությունները նախորդ տարիների համեմատ լավ են անցել, շտեմարանի գաղափարը հասարակությանն ու ուսուցիչներինն է եղել, արձանագրում է վաստակավոր մանկավարժն ու հավելում ՝ ՛՛Միակ դժգոհությունս սա է` ոչ թե հարցերի քանակին պետք է նայել, այլ հարցի գաղափարին: Հարցադրման պակաս կար, սխալները բազմաթիվ էին, կային ծրագրից շեղված հարցեր, երեխաներից ավելին էին պահանջել, քան նրանք ի զորու էին գրել: Ինձ ցավ է պատճառում, որ 400 և ավելի երեխա կտրվել է հայերենից՛՛:
Սուսաննա Աբազյանը կարեւորեց դիմորդների՝ եւ ոչ միայն նրանց, հայերենի իմացությունը. ՛՛Հայ երեխան պետք է գեղեցիկ հայերեն իմանա և ճիշտ օգտագործի բառապաշարը: Պատվախնդրության զգացումի պակաս և բազմաթիվ բախտորոշ վրիպակներ կային անխնամ կազմված շտեմարաններում: Թեստերի մեջ պետք է դատողական և ստեղծագործական տարրեր լինեն՛՛:
Շտեմարանը, դասախոսի կարծիքով, փրկություն չէ հայոց լեզվի ուսուցման ճանապարհին.՛՛ Այն լեզվամտածողություն ուսուցանելու աղբյուր չէ՛՛: Փորձագետի համոզմամբ՝ շտեմարանը երեխային պրպտելու միտք չի տալիս, նրանք անգիր են անում և վերջ: