24 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Տղաներին փրկելու համար ստիպված էր նորածին աղջկան թողնել ճանապարհին

Մարինե Սալոյանի պատմությունը

Վան

Մարինե Բանդուրյանը ներկայացնում է Ցեղասպաությունը վերապրած իր տատիկների ևպապիկների պատմությունը: Մարինեի մորական տատն այն սարսափելի տարիներինՎանից փախել է երկու փոքր որդիների և նորածին աղջկա հետ, գրում է armeniangenocide100.org-ը: Տղաներին փրկելու համարնա ստիպված է եղել աղջկան թողնել ճանապարհին…

Ավետիս Պետրոսի Բանդուրյանն ու Սաթենիկը հորս ծնողներն էին: Ծնունդով Կարսի շրջանից էին: Կոնստանտին Գերդովը գրում է. «Այն ժամանակ՝ 1915-ին, գերդաստանի գլխավորը քահանա Պողոսն էր՝ ծնունդով Արդվինից»: Տեր Պողոսը հորս պապիկի եղբայրն էր: Պապս ծնվել էր 1888-ի փետրվարի 1-ին Ղարաչաղ գյուղում: Նրա հայրն արհեստավոր էր: Երբ Ավետիսը դարձել էր 9 տարեկան, տեղափոխվել էին Արդահան: Այստեղ պապիկս ընդունվել էր Արդահանի դպրոցը, միաժամանակ ծնողները նրան ուղարկել էին  հեռավոր ազգական Աբոյանի դեղատուն դեղագործություն սովորելու: 1909-ին ընտանիքը տեղափոխվել է Սարիղամիշ, որտեղ պապս ոչ մեծ լուսանկարչական ստուդիա էր բացել: 1914-1918թթ. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա աշխատում էր հեռագրային գրասենյակում՝ որպես փոստատար, հետագայում՝ հեռագրային վեցերորդ ստորաբաժանման պաշտոնյա: 

Երբ 1918-ին ռուսական բանակը թողեց Սարիղամիշը, պապս ընտանիքի և փոքր որդու՝ Դանիելի և մի շարք այլ փախստականների հետ ապաստան են գտել Ազովի ծովի ափին՝ Յեյսկ քաղաքում: Այնտեղ էլ 1920-ի մայիսի 17-ին ծնվել էր հայրս՝ Հովհաննես Ավետիսի Բանդուրյանը, իսկ 1923-ին՝ կրտսեր հորեղբայրս՝ Հակոբը: Ավելի ուշ նրանք տեղափոխվել են  Պավլով գյուղ: Այստեղ 1927-ի մայիսի 19-ին ծնվել է հորեղբայրս՝ բանաստեղծ Գարիկ Բանդուրյանը: 1929-ին ընտանիքը տեղափոխվել է Լենինական (այժմ Գյումրի), որտեղ 1931-ին ծնվել է հորաքույրս՝ Մերին: 

Հարազատներից շատերը դարձել են ոճրագործների զոհեր… «սպանվել է երեցփոխ Հարություն Բանդուրյանը… անտառներում սպանել են Ավետիս Բանդուրյանցը, Արտաշես Բանդուրյանը… » (Բաթումի մարզ. հայերի հերթական ողբերգությունը՝ Հայաստանի ազգային արխիվի փաստաթղթերից):

Հեշտ չէր պապիկիս համար: Պետք էր բոլորին կերակրել. բացի ընտանիքի անդամներից, նաև իրենց տանն ապաստան գտած փախստականներին:  Աշխատել է թե որպես փոստատար, թե դեղագործ և թե լուսանկարիչ: 1947-ին ընտանիքը տեղափոխվել է Երևան: Այստեղ պապիկս ընդունվել է աշխատանքի դեղատների կառավարման համակարգում՝ որպես փաթեթավորման և էքսպեդիցիոն բաժնի ղեկավար: 1956-ից մինչև կյանքի վերջը նա աշխատում էր Երևանի ժամացույցի գործարանում՝ որպես լուսանկարիչ:  Պապիկս՝ Ավետիս Պետրոսի Բանդուրյանը, փրկել էր իր ընտանիքը կոտորածներից, փրկել է նաև հին աղոթագիրքը, որն այժմ ինձ մոտ է: 

Մայրական պապիկս՝ Սալոյան Հովսեփը, և տատիկս ծնունդով Վանից էին: Ինձ անվանել են տատիկիս պատվին՝ Մարինե: Ցավոք, միակ բանը, որ գիտեմ մայրական պապիս մասին այն է, որ նա ոսկերիչ էր: Տատիկս վաղուց արդեն կենդանի չէ: Ես փոքր էի, բայց հիշողությանս մեջ պահպանվել է նրա կերպարը՝ հանգիստ, համեստ, սև հագած, իսկ աչքերում՝ լուռ տխրություն: Տատիկիս մահից հետո մայրս պատմել էր, որ այն սարսափելի տարիներին տատիկս փախչում էր Վանից երկու փոքր որդիների և նորածին աղջկա հետ: Տղաներին փրկելու համար նա ստիպված էր աղջկան թողնել ճանապարհին: Այժմ ես հասկանում եմ տատիկիս աչքերում տեսած ցավը, տառապանքն ու վիշտը: «Նրա աչքերում երկրի ողջ վիշտն ու ցավն էին: Նրա աչքերում ազգիս ճիչն էր: Նրա աչքերում կոտրված կյանքն էր: Նրա աչքերում ճանապարհին թողած զավակն էր… »: 

Հետագայում տատիկս ամուսնացել է պապիկիս հետ: Պապիկիս նույնպես հաջողվել էր փրկվել իր երկու որդիների հետ:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ