16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Քաղաքական գնահատական տալը վտանգավոր է. ՀՀԿ-ական պատգամավորը` “Սիվիլիթաս”-ի գործի մասին

“Ի՞նչու եք այդքան ջանասիրաբար պնդում, որ կա քաղաքական ենթատեքստ: Անհրաժեշտ է առաջնորդվել անմեղության կանխավարկածով: Այս տեսանկյունից ինձ համար ընկալելի չէ, երբ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ արդեն իսկ փորձում են պիտակավորել և կանխատեսել զարգացումներ, որոնք իրատեսական չեն”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով “Սիվիլիթասի” գործին, կարծիք է հայտնել ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյնաը:

Բանախոսն ընդգծել է, որ խնդիրը գտնվում է իրավական հարթության մեջ եւ շեշտել, որ դրան քաղաքական գնահատական տալը վտանգավոր է:

Գագիկ Մինասյանը համոզմունք է հայտնել, որ հարցը կլուծվի օրենքի տառին եւ ոգուն համապատասխան եւ նշել է, որ այն գտնվում է նաեւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:

Գագիկ Մինասյանը Օսկանյանի հետ կապված քրեական գործի հարուցումը չի պայմանավորել ընտրություններով եւ շեշտել  է, որ այդ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում,   ընտրություններից առաջ եւ հետո պետությունը պետք է հրաժարվի իր գործառույթներից:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ